28/05/2026
Մեր աշխատանքի մեջ ամենակարևորը կենդանիների առողջությունն է, ինչպես նաև ձեր վստահությունն ու գնահատականը, որոնք մեզ ամեն օր ավելի մեծ սիրով աշխատելու ուժ են տալիս։
Այսօր փոքրիկ, բայց շատ ջերմ նվեր ստացանք մեր շատ սիրելի Շերիից․ երկարատև բուժումից հետո նա վերջապես վերադարձավ տուն։
Նման պահերն են, որ մեր աշխատանքը դարձնում են իսկապես արժեքավոր ու սիրված։ 💚🐾
Շնորհակալ ենք վստահության և ջերմ վերաբերմունքի համար՝ VetLine-ի ողջ անձնակազմի կողմից։💚