M.H.Zadayan Consulting Group

M.H.Zadayan Consulting Group Our consultancy provides services in the Agri-Food sector, veterinary public health, organic production, and risk-based management systems.

Agri-Food, Veterinary, Food Safety & One Health consulting | Indian granite sales | Guesthouse in Syunik | Homemade fruit-based alcohol | 20+ yrs in local & international development | Construction & project coordination |
👉 Let’s build together! 🤝🌿 M.H.Zadayan Consulting Group is led by Dr. Meruzhan Zadayan, an experienced expert with over 20 years of professional background in agriculture, veter

inary science, food safety, and One Health. We also offer specialized services in:

Import and wholesale of high-quality Indian granite blocks and slabs

Development of eco-tourism through our guesthouse in Syunik region

Production and limited distribution of homemade, fruit-based alcoholic beverages

We are committed to sustainable development, public and animal health, and capacity building for local communities and businesses.

📩 Contact us for collaboration or custom solutions:
📧 [email protected]
📞 +374 55 698869 (Viber/WhatsApp/Telegram)

🌾 «Էրեբունի» պետական արգելոցը՝ վայրի ցորենների գենետիկ վահանակըՀայաստանում գործող «Էրեբունի» պետական արգելոցը եզակի նշան...
16/07/2025

🌾 «Էրեբունի» պետական արգելոցը՝ վայրի ցորենների գենետիկ վահանակը

Հայաստանում գործող «Էրեբունի» պետական արգելոցը եզակի նշանակություն ունեցող տարածք է, որտեղ պահպանվում են ոչ միայն վայրի ցորենների արժեքավոր տեսակներ, այլև մեր տարածաշրջանի կենսաբազմազանության հնագույն շերտերը։

📌 Այստեղ աճում են վայրի ցորենի երեք կարեւոր տեսակներ՝
✔ Triticum urartu (ուրարտու)
✔ Triticum boeoticum (բեոտական)
✔ Triticum araraticum (արարատյան)

🔬 Այս տեսակները հիմքային դեր ունեն սելեկցիոն և սննդային անվտանգության ապահովման հարցերում։ Տեղին է հիշել ակադեմիկոս Վավիլովի գնահատականը, ըստ որի՝ Հայաստանի տարածքը համարվում է փափուկ ցորենի ծագման կենտրոններից մեկը։

📍 Այսօր, երբ սննդի ինքնաբավության և կայունության հարցերը կանգնած են գլոբալ մարտահրավերների առաջ, նման արգելոցների գիտական, կրթական և քաղաքական արժեքը կրկնապատկվում է։

💬 Մ.Հ. Զադայան Խորհրդատվական խումբը կարևորում է նման նախաձեռնությունների զարգացումը՝
🔹 կենսաբազմազանության պահպանության,
🔹 ագրո-սելեկցիոն նորարարությունների,
🔹 ինչպես նաև գիտահեն սննդային անվտանգության քաղաքականության մշակման համատեքստում։

📢 Շարունակելու ենք մասնագիտական ու հանրային շրջանակներում բարձրացնել նման արժեքների պահպանման և գիտական կիրառման կարևորությունը։

#Էրեբունի #ԳենետիկՌեսուրսներ #ՎայրիՑորեն #ՍննդիԱնվտանգություն #Կենսաբազմազանություն

04/07/2025

📣 Հրաշալի հնարավորություն գիտական համայնքի և ֆունկցիոնալ սննդի ոլորտի մասնագետների համար
📌 Համաժողով՝ FFC35 | Yerevan, October 3–5, 2025
📍 Վայրը՝ Ռուս-Հայկական համալսարան, Երևան

«Functional Food Center» միջազգային հարթակը հրավիրում է մասնակցելու 35-րդ գիտաժողովին՝ նվիրված ֆունկցիոնալ սննդի և կենսաակտիվ միացությունների նորագույն հետազոտություններին։

📚 Ինչն է այն յուրահատուկ դարձնում
✅ 75% զեղչ՝ Scopus/Web of Science ինդեքսավորված ամսագրերում հոդվածի տպագրության համար
✅ Մասնակցության ճկուն ձևաչափեր՝

Ակնապէս ելույթ (oral/poster)
Վիրտուալ ներկայացում
Լսարան/հյուրի կարգավիճակ

✅ Գիտական կապեր, միջազգային ճանաչում և մենթորություն

-Մասնակցություն միջազգային գիտական հարթակներում
-Գիտաժողովի ղեկավարի կամ քննարկող մասնագետի հնարավորություն
-Տեղական ուսանողների և գիտնականների համար կրթաթոշակային աջակցություն

📆 Ժամկետներ՝
📌 Ամփոփագրերի ընդունման վերջնաժամկետ – 2025թ․ օգոստոսի 10
📌 Ամբողջական հոդվածի ընդունման վերջնաժամկետ – 2025թ․ սեպտեմբերի 10

📩 Ուղարկեք ձեր ամփոփագիրը՝ [email protected] հասցեին։

🔗 Լրացուցիչ տեղեկություն՝
👉 Գլխավոր էջ՝ https://functionalfoodscenter.net/
👉 Լրացման ձևաթուղթ՝ https://functionalfoodscenter.net/registration-form.html
👉 Սեմինարների և թեմաների ցանկ՝ https://functionalfoodscenter.net/sessions-and-topics.html
👉 Նորություն – 2025 թ․ մայիս՝ https://functionalfoodscenter.net/FFC35-newsletter-May-2025.html

💬 Եթե Դուք կամ Ձեր գիտական խումբը ունեք հետաքրքիր աշխատանք ֆունկցիոնալ սննդի, սննդային ռիսկերի, սննդաբանության կամ հանրային առողջության ոլորտներում, ՄՀԶԱԴԱՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ պատրաստ է աջակցել՝
📌 ամփոփագրի ձևակերպում
📌 հոդվածի կառուցում
📌 գրականության ձևաչափում և
📌 հրապարակման գործընթացի կազմակերպում։

📞 Կապ մեզ հետ՝
📧 [email protected]
📲 +374 55 69 88 69 (WhatsApp/Viber/Telegram)

02/07/2025

📢 Նոր հնարավորություն Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների համար․ ՆԵՔՍՈՒՍ ԳՈՐԻՍ - ՋԵՌՄԱՏՈՒՆ ԾՐԱԳԻՐ

🚀 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մեկնարկել է նոր «Նեքսուս Գորիս» նախաձեռնությունը, որի շրջանակում մոտիվացված անհատներին հնարավորություն է տրվում հիմնելու իրենց սեփական ջերմատնային բիզնեսը։

🌱 Ընտրված շահառուները կստանան՝
✅ 150 քմ թունելային ջերմատուն
✅ Անվճար մասնագիտական ուսուցում (գյուղատնտեսություն, բիզնես, մարքեթինգ)
✅ Սերմեր, սածիլներ և տեղում փորձագիտական աջակցություն
✅ Մասնակցություն կլաստերային համագործակցության համակարգում
✅ 6 ամսյա ուղեկցող խորհրդատվություն

💸 Շահառուի ներդրում՝ ընդամենը 500,000 դրամ, որը վերադարձվում է, եթե ջերմատունը տեղադրվում է ինքնուրույն։

📍 Դիմել կարող են միայն Վերիշեն և Ակներ գյուղերի 18+ բնակիչները, ովքեր ունեն հողատարածք, հասանելիություն ջրին և էլեկտրաէներգիային և պատրաստ են դառնալ ԱՁ կամ ՍՊԸ։

📅 Վերջնաժամկետ՝ 2025 թ․ հուլիսի 25
📝 Դիմելու հղում՝ sca.am/announcements/3856

📞 Մեր խորհրդատվական խումբը պատրաստ է անվճար աջակցել հետաքրքրված թեկնածուներին՝

Դիմումների ձևակերպման

Բիզնես պլանների մշակման

Գյուղատնտեսական խորհրդատվության տրամադրման գործընթացում

📬 Դիմեք մեզ՝
📧 [email protected]
📲 +374 55 698869 (Viber/WhatsApp/Telegram)

👉 Միասին կարող ենք օգնել Սյունիքի բնակիչներին կայուն զարգանալու իրենց համայնքներում։

#Վերիշեն #Ակներ #Ջերմատուն #Սյունիք #գյուղատնտեսություն #ՆեքսուսԳորիս

01/07/2025

Որպես «Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ և ՄՀԶԱԴԱՅԱՆ խորհրդատվական խմբի ղեկավար՝ ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՊԳԿ-ի բարձր մակարդակի քննարկումներին և նախարար Գևորգ Պապոյանի կարևոր շեշտադրումները։

Հույսով սպասում ենք, որ գյուղատնտեսության ոլորտում, հատկապես բուսաբուծության, անասնաբուժության ոլորտում, նոր ծրագրեր կմշակվեն և կիրագործվեն՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՊԳԿ-ի կողմից այդ ուղղություններով շատ սակավաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում։

Մեր կազմակերպությունները պատրաստ են աջակցել ոլորտային ռազմավարությունների և ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ Բրուցելոզի դեմ պայքարի նախորդ պիլոտային ծրագրի չավարտված փուլերն այսօր առավել քան արդիական են՝ հատկապես ներկա համատեքստում։

📌 Համոզված ենք՝ միջազգային գործընկերների հետ համատեղ հնարավոր է նոր խթան հաղորդել գյուղատնտեսության կայուն զարգացմանը։

#ՄեկԱռողջություն #Անասնաբուժություն #Գյուղատնտեսություն

📊 ԳՀՀԿ տնօրեն Դավիթ Բաբայանի և հետազոտությունների բաժնի ղեկավար Մերուժան Զադայանի մասնակցությամբ ներկայացվեցին Կենտրոնի ...
01/07/2025

📊 ԳՀՀԿ տնօրեն Դավիթ Բաբայանի և հետազոտությունների բաժնի ղեկավար Մերուժան Զադայանի մասնակցությամբ ներկայացվեցին Կենտրոնի հիմնական գործառույթները, ինչպես նաև երկու մասնագիտական թեմատիկ զեկուցումներ՝
🔹 «Կարտոֆիլի սերմարտադրության վիճակագրությունը»
🔹 «Կարտոֆիլի սերմարտադրության և բերքատվության հիմնախնդիրները Հայաստանում»։

Բովանդակալից հարցուպատասխանի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև սերմերի որակի վերահսկման և սորտերի փորձարկման ընթացակարգերը։

🤝 Շնորհակալ ենք մեր գործընկերներին հետաքրքրության և համագործակցության պատրաստակամության համար։

#ԳՀՀԿ #Կարտոֆիլ #Սերմարտադրություն #ՄԱՎԵՏԱ #ԴուալՈւսուցում #Գյուղատնտեսություն

👏 Շատ կարևոր և գործնական հանդիպում։📌 Կցանկանայի հատուկ հրավիրել այն գործարարների, ներդրողների և  վարդերով հետաքրքրված ձե...
27/06/2025

👏 Շատ կարևոր և գործնական հանդիպում։
📌 Կցանկանայի հատուկ հրավիրել այն գործարարների, ներդրողների և վարդերով հետաքրքրված ձեռնարկությունների ուշադրությունը, ովքեր տեսնում են ներուժ Հոլանդական վարդերի բուծման և համատեղ արտադրության ուղղությամբ։

📈 Սա ոչ միայն լավ հնարավորություն է ծանոթանալու գրանցման գործընթացում գտնվող սորտերին, այլև՝
🤝 ուղիղ կապ հաստատելու բուծողի հետ և
🛠 զարգացնելու գործընկերային բիզնես նախագծեր։

Մ.Հ.ԶԱԴԱՅԱՆ խորհրդատվական խումբը պատրաստ է աջակցել՝
📋 ծրագրի նախագծման,
🧩 իրավական և ընթացակարգային ուղեկցման,
📊 ներդրումային պլանավորման և
🌹 արտադրության կազմակերպման փուլերում։

📩 Հետաքրքրված կողմերը կարող են դիմել՝ [email protected] | +374 55 698869

#ՎարդերիԲուծում #ԲույսերիԳրանցում #ՍորտերիԳրանցում #ԲիզնեսՆախագիծ #Գյուղատնտեսություն #Ագրոբիզնես #ԳՀՀԿ #Համագործակցություն

✉️ Հայցում ենք ձեր ուշադրությունը! ՄՀԶԱԴԱՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ, առաջնորդվելով պետական գիտահետազոտական քաղաքականության...
25/06/2025

✉️ Հայցում ենք ձեր ուշադրությունը!
ՄՀԶԱԴԱՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ, առաջնորդվելով պետական գիտահետազոտական քաղաքականության արդիական պահանջներով, հայտնում է իր պատրաստակամությունը աջակցելու «Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթի շրջանակում ծրագրերի ներկայացման գործընթացում:

🔹 Մենք կարող ենք աջակցել ծրագրային փաթեթների կազմման, գիտահետազոտական խմբերի ձևավորման, թեմաների փորձագիտական գնահատման և հայտերի խորհրդատվական ուղեկցման գործընթացներին։

📅 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը— 2025թ. հուլիսի 25-ն է (առցանց)…
https://www.hesc.am/hy/calls/demand-driven-2025/

🔍 Մրցույթը ներառում է կարևորագույն թեմաներ տնտեսական, գյուղատնտեսական, բնապահպանական ոլորտներից մինչև սննդամթերքի անվտանգություն ու հակաբիոտիկակայունություն։

👤 Բոլոր հետաքրքրված գործընկերներին հրավիրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Հետադարձ կապ— [email protected]

Համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ 2025 թվականի հունիսի 18-ի N 1415-Ա/2 հրամանի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է «Պետության պահանջարկի վրա հիմնված (D...

📣 Հրավիրում ենք համագործակցության | Գիտական ծրագրերի համախմբում«Մ.Հ.ԶԱԴԱՅԱՆ խորհրդատվական խումբը» նախաձեռնում է գիտական ...
21/06/2025

📣 Հրավիրում ենք համագործակցության | Գիտական ծրագրերի համախմբում

«Մ.Հ.ԶԱԴԱՅԱՆ խորհրդատվական խումբը» նախաձեռնում է գիտական խմբերի համախմբում՝ մասնակցելու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված հետևյալ ծրագրին՝

🔬 «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2025/2» մրցույթ

🎯 Մրցույթի նպատակն է՝ արտերկրի գիտնականի գլխավորությամբ ՀՀ-ում հիմնել նոր գիտական ենթաբաժիններ՝ առաջատար, հեռանկարային և մրցունակ գիտական ուղղություններով։

📌 Մասնակցության հիմնական պահանջները․
🔹 Խմբի կազմ՝ 3-5 անդամ,
🔹 Նախագծի տևողություն՝ 60 ամիս,
🔹 Ղեկավարի տարիքը՝ ծնված 1975թ․ հունվարի 1-ից հետո,
🔹 Գիտական աստիճանը՝ ստացած 2005թ․ հունվարի 1-ից հետո,
🔹 Ղեկավարը վերջին 4 տարում ՀՀ-ում չի աշխատել կամ ուսումնառել 12 ամիս և ավելի։

📎 Ծրագրի պաշտոնական հղումները՝
🔹 Հայերեն՝ https://www.hesc.am/hy/calls/25-2irf/
🔹 English: https://www.hesc.am/en/calls/25-2irf/

📆 Վերջնաժամկետ՝ 2025 թ․ հուլիսի 31

---

🤝 Մենք պատրաստ ենք աջակցել՝
▪️ գիտական թիմերի ձևավորման,
▪️ գործընկերների որոնման (հատկապես արտերկրի գիտնականների),
▪️ նախագծի կառուցվածքային պատրաստման և
▪️ ընթացակարգային խորհրդատվության հարցերում։

📩 Եթե դուք արդեն ունեք գիտական թիմ կամ հետաքրքրված եք միանալ նոր ձևավորվող նախագծերին, դիմեք մեզ․
✉️ [email protected]
📞 +374 55 698869 (WhatsApp/Viber/Telegram)

---

📢 Եկեք միասին ստեղծենք նորարար, միջազգային մակարդակի գիտական նախագծեր՝ Հայաստանի գիտական միջավայրի հզորացման համար։

#Համագործակցություն #ԳիտությունՀայաստանում

📣Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2025/2» մրցույթը, որին․

👥կարող են մասնակցել 3-5 անդամ ունեցող գիտական խմբերը,
🌎արտերկրից գիտնականի ղեկավարությամբ,
📌ներկայացնելով 60 ամիս տևողությամբ հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից ու իրագործելի նախագիծ։

Խմբի ղեկավար կարող են լինել.
✅1975թ․ հունվարի 1-ից հետո ծնված,
✅գիտական աստիճանը 2005թ․ հունվարի 1-ից հետո ստացած անձինք, որոնք
✅հայտերի առցանց ընդունման վերջնաժամկետին (2025 թվականի հուլիսի 31) նախորդող 4 տարվա ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» շրջանակներում իրականացվող նախագծերի ղեկավարների)‼️։

⏰Վերջնաժամկետ՝ 2025թ․ հուլիսի 31
🇦🇲 https://www.hesc.am/hy/calls/25-2irf/

The Higher Education and Science Committee of the Ministry of Science, Education, Culture, and Sports of the Republic of Armenia organizes the Call for Proposals “Incoming Research Fellowship Program 2025/2 (Integration Grant)”.

It aims to establish new scientific subdivisions in prospective and cutting-edge research areas in Armenia under the supervision of foreign scientists. The projects approved for funding shall be carried out within 60 months.
⏰Application deadline: 31 July 2025
🇬🇧 https://www.hesc.am/en/calls/25-2irf/

📢 ԻՐԱԶԵԿՄԱՆ ՆՅՈՒԹ | ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ📌 Հիշեցնում ենք, որ ՀՀ-ում 2024թ. նոյեմբերի 15-ին ընդունվե...
21/06/2025

📢 ԻՐԱԶԵԿՄԱՆ ՆՅՈՒԹ | ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

📌 Հիշեցնում ենք, որ ՀՀ-ում 2024թ. նոյեմբերի 15-ին ընդունվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին N ՀՕ-461-Ն օրենքը, որը ուժի մեջ է մտնում 2025թ. օգոստոսի 3-ին։

🔸 Ըստ լրացման՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունն ու վաճառքը սահմանվում են որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակներ։

👉 Նման գործունեությամբ զբաղվող անձինք պարտավոր են․
▪️ ներկայացնել համապատասխան ծանուցում,
▪️ հաշվառվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,
▪️ և անհրաժեշտության դեպքում վճարել օրենքով սահմանված պետական տուրքը։

📌 Գործունեության իրականացման իրավունքը հնարավոր կլինի հաստատել միայն օրենքի սահմանած կարգով՝ ներառյալ գրանցում, վերահսկողություն և տվյալների տրամադրում։

📎 Մանրամասներ՝ Նախարարության պաշտոնական հաղորդագրությունը

---

📞 Եթե զբաղվում եք պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությամբ կամ վաճառքով, խորհուրդ ենք տալիս արդեն այժմ ստանալ մասնագիտական խորհրդատվություն՝ իրավական պահանջներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։

Մ.Հ.Զադայան խորհրդատվական խումբը պատրաստ է աջակցել Ձեզ՝
📋 գրանցման,
📑 փաստաթղթային ընթացակարգերի,
⚖️ օրենսդրական համապատասխանության և
📈 բիզնեսի կառուցվածքային կազմակերպման հարցերում։

📩 Դիմեք մեզ՝
✉️ [email protected] | 📞 +374 55 698869

---

#Պեստիցիդներ #Ագրոքիմիկատներ #Ծանուցում #ԳործունեությանԻրավունք #ԻրավաբանականԽորհրդատվություն #Գյուղատնտեսություն2025 #Օրենք #ՏեղեկացվածԼինենք

📌Հիշեցնում ենք, որ 2024թ. նոյեմբերի 15-ին ընդունվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» N ՀՕ-461-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտնում 2025 թ. օգոստոսի 3-ին։ Օրենքի համաձայն պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունն ու վաճառքը համարվում են ծանուցման ենթակա գործունեության տեսակներ։

🔹Ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են «Գործունեության ծանուցման մասին» օրենքի դրույթներին համապատասխան, իսկ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

🔹Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն և վաճառք» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացն ապահովում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

📣 «Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ն, ինչպես նաև Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբը, իրենց պատրաստակամությունն են հայ...
16/06/2025

📣 «Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ն, ինչպես նաև Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբը, իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցելու բրուցելոզի վերահսկման ու առողջացման ազգային ջանքերին։

⚕️ Ունենալով շուրջ 20 տարվա փորձ zoonotic հիվանդությունների վերահսկման, հակահամաճարակային ծրագրերի կազմման, տնտեսական վնասի հաշվարկների և մասնագիտական վերապատրաստումների ոլորտում՝ մենք լիարժեք կարող ենք աջակցել՝
✔️ գիտականորեն հիմնավորված ռազմավարությունների մշակման,
✔️ համայնքային ներգրավման և իրազեկման բարձրացման,
✔️ տեղայնացված պայքարի գործողությունների պլանավորման և իրականացման,
✔️ առողջապահական, սոցիալական և տնտեսական ազդեցությունների գնահատման և կառավարումի հարցերում։

🤝 Համագործակցությունը պետական կառույցների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև այս գործում առավել քան կենսական է։ Մենք բաց ենք մասնագիտական խորհրդատվության, համատեղ վերապատրաստումների և իրավիճակային վերլուծությունների իրականացման համար։

📩 Մանրամասների կամ համագործակցության առաջարկների համար՝
📧 [email protected]
📞 +374 55 698869 (WhatsApp, Telegram, Viber)

#ԱԱՍՀԿ #Համագործակցություն #Անասնաբույժներ #Բրուցելոզ

📢ՊԱՅՔԱՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ

👆🏼Կենդանիների բրուցելոզ հիվանդությունը Հայաստանում առկա է դեռևս Խորհրդային Միության ժամանակներից: Դրա դեմ պայքարի միջոցառումներն անընդհատ են:

‼️ 2013 թվականին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգն այն հիմքն է, որով առաջնորդվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այդ հիվանդության նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումների ընթացքում:
❌Բրուցելոզի դեմ պատվաստում Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում:
❗️Հրահանգով կիրառվող սկզբունքը ախտորոշիչ միջոցառումն է. արյունառություն, լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում՝ կենդանու մեկուսացում և հարկադիր սպանդ:
✅ Խոշոր եղջերավոր կենդանիներից արյունառություն է կատարվում տարվա մեջ երկու, մանր եղջերավորներից՝ մեկ անգամ:

📌 Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՖԵՐՄԵՐՆԵՐՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Կենդանիների բրուցելոզ հիվանդության ներթափանցումը կանխարգելելու, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքերի բացառման նպատակով՝ անասնատերերը, ֆերմերներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (մարմինները) պարտավոր են ապահովել՝
► կենդանիների շարժը՝ համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ,
► նոր ձեռք բերված, այդ թվում ներկրված բոլոր կենդանիների 21-օրյա կարանտինը՝ մյուս կենդանիներից մեկուսացված պայմաններում,
► լիազոր մարմնի և/կամ տնտեսությունը սպասարկող կամ համայնքային անասնաբույժի պահանջով՝ կենդանիների անասնաբուժական զննումը, արյան նմուշառումը:
Տնտեսությունում բրուցելոզ հիվանդության կասկածի դեպքում սպասարկող կամ համայնքային անասնաբույժը պարտավոր է այդ մասին իրազեկել լիազոր մարմնին (ՍԱՏՄ), ախտորոշման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կասկածելի կենդանիներից վերցնել արյան նմուշներ և ուղարկել լաբորատոր հետազոտության:

Լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի դեպքում 15 օր հետո, այն հոտում կամ նախիրում, որում հայտնաբերվել է հիվանդ կենդանի, կատարվում է ողջ գլխաքանակի արյան նմուշառում և ուղարկվում լաբորատոր շիճուկաբանական հետազոտության: Կրկնակի լաբորատոր հետազոտության վերջին երկու բացասական արդյունքի դեպքում հոտը կամ նախիրը համարվում է առողջ:

📌 Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Կենդանիների գլխաքանակում բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում, Տեսչական մարմնի տեսուչի վերահսկողությամբ, հիվանդ կենդանիները ենթարկվում են սանիտարական սպանդի, տարածքը՝ ախտահանության:
Սանիտարական սպանդի իրականացումը հավաստվում է լիազոր մարմնի տեսուչի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, համայնքային անասնաբույժի և/կամ տնտեսությունը սպասարկող անասնաբույժի կամ ծառայության կողմից կազմված արձանագրությամբ:

📌 Ի՞ՆՉ Է ԱՐՎՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ԿԵՆԴԱՆՈՒ ՄԻՍԸ

Բրուցելոզով վարակված և սպանդի ենթարկված տավարի, ոչխարի, այծի և խոզի միսը թույլատրվում է օգտագործել միայն ջերմային մշակումից հետո (երշիկների և պահածոների արտադրության մեջ):
Բրուցելոզով վարակված կենդանու կաթն այն արտադրող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում պետք է ենթարկվի առաջնային ջերմային վերամշակման:
❌ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններից և տարածքներից ստացված ՉՎԱՐԱԿԱԶԵՐԾՎԱԾ կաթի դուրսբերումը, վաճառքը շուկաներում, օգտագործումը հանրային սննդում:

📌 Ի՞ՆՉ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ

Բրուցելոզը զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդություն է, դրա հարուցիչները բրուցելլա խմբի մանրէներն են:
Խրոնիկ ընթացքի հետևանքով՝ հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններ սովորաբար չեն արտահայտվում (ախտանիշ է էգ կենդանիների մոտ վիժումը):
Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, վերջիններիս արտաթորանքը, կաթը, ներքին օրգանները, ջերմային մշակում չանցած միսը:
Բրուցելոզի մանրէները կայուն են ցածր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ:
Հեղուկ միջավայրում նվազագույնը +60°C ջերմաստիճանի եռման պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, ավելի բարձր ջերմաստիճաններում՝ ավելի արագ:
Հողի մեջ մանրէները մնում են կենսունակ մինչև 100 օր, սառը ջրի մեջ՝ միչև 114 օր:

Հետևեք մեզ նաև Telegram ալիքում ↩️
https://t.me/foodinspectorate/3757

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37499698869

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when M.H.Zadayan Consulting Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to M.H.Zadayan Consulting Group:

Share

Category

Խորհրդատվության և ծառայությունների մատուցում

Անկախ նրանից, թե դուք ֆերմեր եք, անհատ ձեռնարկատեր, սկսնակ կամ ցանկանում եք մաս կազմել Ագրո-Սննդի ոլորտում, մենք կօգնենք ձեզ բիզնեսի գործընթացում հասկանալ, կատարել և իրականացնել «Դաշտից դեպի պատառաքաղ» գործունեությունը ՝ առավելագույնի հասցնելու ներդրումների վերադարձը:

«Մ․Հ․ ԶԱԴԱՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲ»-ը առաջարկում է խորհրդատվության և ծառայությունների մատուցում հետևյալ բնագավառներում․ 1) ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, 2) ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ, 3) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, 4) ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 5) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 6) ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

"ZADAYAN M․H․CONSULTING GROUP” offers consulting and services in the following areas: 1) VETERINARY, 2) ANIMAL HUSBANDRY, 3) AGRICULTURE, 4) FOOD PRODUCTION, 5) TRANSPORT AND LOGISTIC SERVICES, 6) BUSINESS PLANS DEVELOPMENT․

Whether you are farmer, individual, entrepreneur, start-ups or a conglomerate wanting to be a part of agri-food industry, we will help you in business process understanding, ex*****on and implementation from “field to fork” to maximize returns on investment.