"Veterinarians without borders" NGO

"Veterinarians without borders" NGO Veterinarians Without Borders NGO promotes animal & public health, biodiversity, One Health & rural development.

Partners: FAO, WHO, MoE, MoH, MoNP.
«Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ՝ խորհրդատվություն, ծրագրեր, հետազոտություններ։ Veterinarians Without Borders NGO is an Armenian-based organization promoting animal and public health, biodiversity, food safety, and the One Health approach. Since its establishment, the NGO has been actively involved in brucellosis control, zoonotic disease prevention, veteri

nary capacity building, and rural development. We provide consulting, training, and research services in collaboration with national and international partners, including FAO, WHO, the Ministry of Health (MoH), the Ministry of Economy (MoE), the Ministry of Environment (MoNP), and other stakeholders. Our fieldwork includes activities in both rural and urban settings, with a strong emphasis on community engagement, One Health policy, and evidence-based interventions. The NGO also contributes to professional education, biosafety legislation reform, and advocacy in veterinary public health.

📍 Based in Armenia, operating regionally and internationally.

📞 Contact: [email protected] | +374 55 698869
🌐 Also follow us on TikTok, Facebook, LinkedIn for updates and outreach.

Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարը՝ կարևորագույն ուղղություն Հայաստանի համար🔹 Օրերս Երևանում անցկացվեց եռօրյա աշ...
21/08/2025

Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարը՝ կարևորագույն ուղղություն Հայաստանի համար

🔹 Օրերս Երևանում անցկացվեց եռօրյա աշխատաժողով՝ նվիրված կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարի ծրագրի (P*P) 3-րդ փուլի ռազմավարության մշակմանը և միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը։

👆🏼 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ կենդանիների առողջության պահպանումը և անասնաբուժական համակարգի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։

♻️ Հատկանշական է, որ 2025 թվականին Հայաստանը միացավ Եվրամիության դաբաղի վերահսկման աջակցման կառույցին՝ EuFMD-ին, դառնալով դրա 40-րդ անդամ։ Այս անդամակցությունը ոչ միայն մեծ ձեռքբերում է, այլև մեծ պատասխանատվություն։

🔹 Աշխատաժողովին մասնակցում էին տեղական և միջազգային փորձագետներ, այդ թվում՝ EuFMD-ի ներկայացուցիչներ Պոլլի Քոմփսթոնը և Կարստեն Պյոտչը, ովքեր մշտապես աջակցում են Հայաստանին տեխնիկական փորձով և փորձագիտական գնահատումներով։

🔹 Քննարկումների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետներին ներկայացվեցին տնտեսական գնահատման նոր մեթոդներ և ծրագրային գործիքներ։

✅ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է կայուն և համակարգված ռազմավարության ձևավորման համար՝ ուղղված կենդանիների առողջության պահպանմանը և գյուղական համայնքների կենսապահովման մակարդակի բարձրացմանը։

🤝 ԱԱՍ ՀԿ-ն ողջունում է նախաձեռնությունը և պատրաստ է իր փորձառությամբ ու գիտելիքով աջակցել այս գործընթացներին՝ նպաստելով Հայաստանի անասնաբուժական համակարգի զարգացմանը։

https://www.facebook.com/share/p/1FCWDxVYaR/

19/08/2025

Կատաղությունը՝ կանխարգելման կարևոր ուղիներ և ԱԱՍ ՀԿ-ի առաջարկները

Կատաղությունը (rabies) հանրային առողջության լուրջ սպառնալիք է աշխարհի ավելի քան 150 երկրներում։ Տարեկան աշխարհում գրանցվում է շուրջ 60.000 մահ, որոնց 40%-ը՝ երեխաներ։ Շների կողմից կծելու դեպքերը պատասխանատու են մարդու կատաղության դեպքերի շուրջ 99%-ի համար։

Հայաստանում ևս կենդանիների կծելու դեպքերը հազվադեպ չեն։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում բնակչությանը զգոն լինել և ցանկացած կծելու դեպքում անհապաղ դիմել բուժօգնության։

ԱԱՍ ՀԿ-ն («Անասնաբույժներ առանց սահմանների») պատրաստ է աջակցել հետևյալ ուղղություններով․

1. Հանրային իրազեկում և կրթական ծրագրեր

Բացատրել կծելու դեպքում անհապաղ քայլերը՝ վերքի օճառով լվացում (առնվազն 15 րոպե) և բժշկի դիմում։

Տեղեկատվական արշավներ դպրոցներում, համայնքներում, հեռուստատեսությամբ ու սոցիալական ցանցերում։

2. Պատասխանատու և համակարգված մոտեցում

Կենդանիների զանգվածային պատվաստման և գրանցման ծրագրեր։

Կացարանների և վերահսկող մեխանիզմների զարգացում թափառող շների համար։

3. Հետազդակային կանխարգելում (PEP)

Մասնագիտական աջակցություն առողջապահական կառույցներին՝ պատվաստանյութերի և իմունոգլոբուլինների ապահովման և կիրառման հարցում։

Անասնաբույժների և բժիշկների վերապատրաստում արագ արձագանքման գործողություններում։

4. Միջազգային փորձի ներգրավում

Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ՝ կիրառելով արդյունավետ մոդելներ և փորձ։

ԱԱՍ ՀԿ-ն պատրաստ է համագործակցել առողջապահական և տեղական կառույցների հետ՝ կանխարգելման և իրազեկման ծրագրեր իրականացնելու համար։ Սա միակ ճանապարհն է՝ պահպանելու մարդկանց առողջությունն ու կյանքը։

🎉 ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻՆ՝ ԷԴԳԱՐ ԹՈԽՍԱՆՑԻՆ՝ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ 🎉📍 ԱԱՍ ՀԿ / Veterinarians Without Borders ...
06/08/2025

🎉 ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻՆ՝ ԷԴԳԱՐ ԹՈԽՍԱՆՑԻՆ՝ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ 🎉
📍 ԱԱՍ ՀԿ / Veterinarians Without Borders NGO /
Անասնաբույժներ առանց սահմանների ՀԿ

Այսօր ցանկանում ենք մեծ հպարտությամբ ու խորին հարգանքով շնորհավորել Էդգար Թոխսանցին՝ անասնաբուժական ոլորտի առաջատար մասնագետներից մեկին, ում ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության և հանրային առողջության պահպանման գործում անգնահատելի է։

🔸 Աշխատանքային կենսագրությունը՝ նվիրված ծառայություն
Մոտ 50 տարի անսակարկ նվիրվածությամբ աշխատելով որպես անասնաբույժ՝ Էդգար Թոխսանցը գլխավորել է Սյունիքի մարզի անասնաբուժական ծառայությունը, ՍԱՊԾ մարզային կառույցը, ինչպես նաև «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունը։

🔸 Նորարարություն ու արդիականություն
Նրա ղեկավարությամբ ստեղծվել է հանրապետության լավագույն լաբորատորիաներից մեկը՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որի աշխատանքն ընդգրկում է թե՛ հետազոտություն, և թե՛ հանրային խորհրդատվություն՝ բրուցելյոզի և այլ հիվանդությունների կանխարգելման ոլորտում։

🔸 Սերունդների սիրված ուսուցիչը
Ինձ համար այս շնորհավորանքը նաև անձնական է։ Հպարտությամբ եմ հիշում, որ հենց պարոն Թոխսանցի ղեկավարությամբ եմ անցկացրել իմ առաջին պրակտիկան Գորիսում՝ 1995 թ․։ Իսկ հետագայում, արդեն որպես գործընկերներ ու կոլեգաներ, տարիների ընթացքում համագործակցել ենք մի շարք մասնագիտական ծրագրերում՝ նպատակ ունենալով զարգացնել անասնաբուժական համակարգը Հայաստանում։

🔸 Նվիրվածություն մասնագիտությանը
Էդգար Թոխսանցը եղել և մնում է անսասան նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի ու ծառայության կենդանի օրինակ։ Նա արժանացել է ՀՀ Գյուղնախարարի ոսկե մեդալի և անդամակցում է «Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ին՝ դեռևս 2008 թվականից։

💐 Սիրելի՛ պարոն Թոխսանց,
Ձեր մարդկային կերպարը, մասնագիտական փորձը, սթափ վերլուծական միտքը և բարեխիղճ ծառայությունը ոգեշնչում են մեզ բոլորիս։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, ընտանեկան ջերմություն և ստեղծագործական նոր հաղթանակներ։

Հպարտ ենք Ձեզ հետ անցած ճանապարհով։

Հարգանքով,
Զադայան Մերուժան Հրանտիկի
ԱԱՍ ՀԿ, նախագահ
Անասնաբուժական գիտությունների թեկնածու։

Էդգար Թոխսանց

🐾 Շրջադարձային պահ կենդանիների պաշտպանության ոլորտում․ օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է⚖️ Շնորհավորում ենք․ ՀՀ ...
03/08/2025

🐾 Շրջադարձային պահ կենդանիների պաշտպանության ոլորտում․ օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է

⚖️ Շնորհավորում ենք․ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, որը կարգավորում է տնային, թափառող, ծառայողական, ցուցադրման և ժամանցային կենդանիների հետ կապված բոլոր հիմնարար իրավահարաբերությունները։

📌 Օրենքի նախագծով.

🔹 Սահմանվում են պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առուվաճառքի հստակ պահանջներ։
🔹 Սահմանվում են արգելված դաժան վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև կենդանիների բարեկեցության սկզբունքները։
🔹 Առանձնահատուկ կարևորություն է տրված թափառող կենդանիների մարդասիրական բռնման, ստերջացման և խնամքի ընթացակարգերին։
🔹 Սահմանվում են կացարանների, բուծարանների, կենդանու անձնագրի ու միկրոսխեմայի կարգավորումները։
🔹 Նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, որի կազմում պարտադիր ներկայացվածություն պետք է ունենան հասարակական կազմակերպությունները։
🔹 Օրենքով հասարակական վերահսկողությունն ամրագրված է որպես համակարգի անբաժան բաղադրիչ։

🧩 ԱԱՍ ՀԿ-ն ողջունում է այս կարևոր նախաձեռնությունը և պատրաստ է մասնագիտական ներառման ու մասնակցության՝ օրենքի նախագծի հետագա մշակման, իրազեկման ու կիրառման փուլերում։

📄 Ներկայացվող նախագիծը՝ parliament.am հղումով
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=78731

#ԱԱՍՀԿ #ԿենդանիներիԻրավունքներ #Կենդանիներ #ՀանրայինՎերահսկողություն #ՕրենքիՆախագիծ #ՀՀԱԺ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համ...

💚 ԱԱՍ ՀԿ-ն աջակցում է ոլորտային կրթությանը 💚Անասնաբուժությունը կարևոր հենասյուն է One Health (Մեկ Առողջություն) մոտեցման...
22/07/2025

💚 ԱԱՍ ՀԿ-ն աջակցում է ոլորտային կրթությանը 💚

Անասնաբուժությունը կարևոր հենասյուն է One Health (Մեկ Առողջություն) մոտեցման շրջանակներում՝ կապելով կենդանիների, մարդկանց և շրջակա միջավայրի առողջությունը։

👏 Հպարտությամբ աջակցում ենք Գորիսի պետական բժշկական քոլեջի կողմից առաջարկվող Անասնաբուժության կրթական ծրագրին, որը տրամադրում է ոլորտին անհրաժեշտ կրտսեր անասնաբույժների որակավորում։

📌 Առկա և դուալ կրթաձև 📚 Ուսման տևողությունը՝ 2.5 և 3.5 տարի 🎓 Գերակա ոլորտ՝ 50.000 դրամ կրթաթոշակ 📍 Վայր՝ Գորիս

📢 Խրախուսում ենք ապագա մասնագետներին ընտրել մի ուղի, որը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում՝ ծառայել հանրային առողջությանը, կենդանիների բարեկեցությանը և սննդի անվտանգության ապահովմանը։

🔗 Մանրամասները՝ հղմամբ
https://www.facebook.com/share/p/1Ri7btYp68/?mibextid=oFDknk

#ԱԱՍՀԿ #ԿրտսերԱնասնաբույժ #ԳՊԳՔ #Գորիս #Կրթություն #Բնապահպանություն #ՍննդիԱնվտանգություն #Կենսաբազմազանություն

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

💚🤍Արի՛ #ԳՊԳՔ 💚🤍
📚 ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
✅️ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ՝ ԿՐՏՍԵՐ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺ
📌ԿՐԹԱՁԵՎԸ՝ ԱՌԿԱ / ԴՈՒԱԼ
♦️ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏ - 50,000 ԴՐԱՄ ԿՐԹԱԹՈՇԱԿ
⏳️ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 2,5 ՏԱՐԻ (հիմնական կրթության հիմքով) և 3,5 ՏԱՐԻ (միջնակարգ կրթության հիմքով)
#ԳՊԳՔ #ԳորիսԼԱՍՏ լրատվական

🌍 ԱԱՍ ՀԿ-ն աջակցում է միջազգային համագործակցությանը վայրի բնության առողջության պահպանման գործում2025թ. հունիսի 24-26-ը Թ...
17/07/2025

🌍 ԱԱՍ ՀԿ-ն աջակցում է միջազգային համագործակցությանը վայրի բնության առողջության պահպանման գործում

2025թ. հունիսի 24-26-ը Թբիլիսիում տեղի ունեցած աշխատաժողովին մասնակցեց ՍԱՊԾ գիտական կենտրոնի մասնագետ Սաթենիկ Խառատյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH) կողմից՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրների ներկայացուցիչների համար։

🔎 Քննարկվել են վայրի կենդանիների առողջության պահպանման քաղաքականության, վերհսկման և արտակարգ արձագանքման համատեղ մոտեցումները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ներկայիս բացերը։

🤝 Անասնաբույժներ Առանց Սահմանների ՀԿ-ն կարևորում է այսպիսի նախաձեռնությունները՝ որպես One Health մոտեցման խթանող գործիք, որտեղ համադրվում են գիտական փորձը, բնապահպանական մոտեցումները և հանրային առողջապահության ընդհանուր շահերը։

📌 Միասնական քայլերով՝ դեպի առողջ էկոհամակարգ։

Կից հղումը` https://www.facebook.com/share/p/16feTGu8yD/?mibextid=xfxF2i

#ՍԱՊԾ #ԲնությանՊահպանություն

Ողջունում ենք ՍԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ միջև գործընկերության խորացմանն ուղղված քննարկումները։ «Անասնաբույժներ առանց սահմանների» Հ...
15/07/2025

Ողջունում ենք ՍԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ միջև գործընկերության խորացմանն ուղղված քննարկումները։ «Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ն բարձր է գնահատում բրուցելոզի դեմ պայքարին, հակամանրէային կայունության դեմ գործողություններին և մանր եղջերավորների ժանտախտի վերահսկմանն ուղղված ծրագրերը։
Համոզված ենք, որ նման նախաձեռնություններն առավել արդյունավետ կլինեն մասնագիտական կառույցների մասնակցությամբ։ ՀԿ-ն պատրաստ է աջակցել ծրագրերին՝ դիտարկումների, մասնագիտական կարծիքների և համագործակցային մեխանիզմների ձևավորման միջոցով։

Հարգանքով՝
Մերուժան Զադայան
«Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ նախագահ

04/07/2025

📢 Անասնաբույժների առանցքային դերը՝ համավարակների կանխարգելման և գլոբալ առողջության անվտանգ համակարգերի ձևավորման մեջ

«Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ն ողջունում է Ֆրանսիայի անասնաբուժական գերատեսչության ղեկավար Էմանուել Սուբերանի կողմից արված կարևոր շեշտադրումները՝ համավարակների կանխարգելման գործում անասնաբույժների դերի վերաբերյալ։

💬 «Եթե ցանկանում ենք ապագայում պատրաստ լինել պանդեմիաներին, ապա անասնաբույժների գործառույթները պետք է ճանաչվեն որպես համավարակների կանխարգելման ոլորտի կարևորագույն մաս»։

Մենք կիսում ենք այս մոտեցումը և շարունակում ենք նպաստել․
🔹 «Մեկ Առողջություն» համակողմանի նախաձեռնության զարգացմանը,
🔹 միջոլորտային համագործակցությանը,
🔹 անասնաբուժական կարողությունների զարգացմանը,
🔹 և zoonotic (կենդանուց մարդուն փոխանցվող) հիվանդությունների նկատմամբ կայուն և կանխարգելիչ համակարգերի ամրապնդմանը։

🧩 Հակաճգնաժամային պատրաստվածություն չկա առանց անասնաբուժության ոլորտի ամբողջական ներգրավման։

📎 Ամբողջական հրապարակումը՝
🔗 Դիտել հղումով
https://www.linkedin.com/posts/emmanuelle-soubeyran-054b49140_pandemic-veterinary-activity-7346822007696633856-m2fJ?utm_source=share&utm_medium=member_android&rcm=ACoAAALIBKEBtL4TZNxSTK1g-vAqAMZgORFGSUc

#ԱԱՍ #ՄեկԱռողջություն #ԱնասնաբուժականՀանրայինԱռողջություն #ՀամավարակներիԿանխարգելում

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37499698869

Alerts

Be the first to know and let us send you an email when "Veterinarians without borders" NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to "Veterinarians without borders" NGO:

Share

“Անասնաբույժներ Առանց Սահմանների” ՀԿ

Միասին աջակցե´նք Հայաստանում Անասնաբուժության զարգացմանը...

Անասնաբույժների, ֆերմերային տնտեսությունների ղեկավարների, անասնաբուժական բնագավառի գիտնականների, հանրային առողջության մասնագետների, պարենի և գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է “Անասնաբույժներ առանց սահմանների” հասարակական կազմակերպությունը (Գրանցման համարը` 211.171.04745, գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը` 09.06.2008թ), որին անդամակցում են շուրջ 350 մարդ:

Կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

• Համագործակցելով պետական անասնաբուժական և առողջապահական, բնապահպանական, պետական անվտանգության ու այլ ծառայությունների հետ խթանել հանրապետությունում անասնաբուժական գործի բարելավումը և կատարելագործումը;