Vet Life veterinary clinic

Vet Life veterinary clinic 🩺 Շուրջօրյա անասնաբուժական կլինիկա
🐾 Լաբորատոր, սոնոգրաֆիկ, վիրահատական ծառայություններ
📍 Բագրատունյաց 10/7
📞 010 427070 / 043 427070 / 094 427074

13/04/2026

Տաք սեզոնի սկսվելու հետ միասին հատկապես կարևոր է շներին կանոնավոր կերպով պաշտպանել էկտոպարազիտներից ։ Գարնանը և ամռանը կլեշների ակտիվությունը զգալիորեն աճում է, ինչի հետևանքով մեծանում է վտանգավոր հիվանդությունների փոխանցման ռիսկը։

Ամենավտանգավոր հիվանդություններից մեկը պիրոպլազմոզն է (բաբեզիոզ), որը փոխանցվում է իքսոդային կլեշների կծելու միջոցով։ Հիվանդության հարուցիչները՝ Babesia ցեղի մակաբույծները, ախտահարում են արյան էրիթրոցիտները և առաջացնում դրանց քայքայում։

Ինչ պետք է իմանալ,և ինչպես պատրաստվել կենդանուն զուգավորելուց առաջ`💚1.Լիարժեք անասնաբուժական զննում` Շունը պետք է լինի ը...
02/04/2026

Ինչ պետք է իմանալ,և ինչպես պատրաստվել կենդանուն զուգավորելուց առաջ`💚
1.Լիարժեք անասնաբուժական զննում`
Շունը պետք է լինի ընդհանուր առողջ վիճակում՝ առանց ջերմության, մաշկային խնդիրների, ականջաբորբի, հազի, փորլուծության, միզասեռական խնդիրների կամ քրոնիկ հիվանդության սրացման։ Արուն ու էգը երկուսն էլ պետք է անցնեն անասնաբուժական զննում։

2.Բրուցելոզի թեստ
Brucella canis-ը կարող է բերել անպտղության, վիժման և վարակի տարածման։ Էգին պետք է ստուգել յուրաքանչյուր պլանավորված զուգավորումից առաջ, խորհուրդ ենք տալիս երկուսին էլ ստուգել նախքան զուգավորումը։

3.Պատվաստումներ և մակաբույծների վերահսկում
Պատվաստումները պետք է լինեն ժամանակին արված մինչև հղիանալը, ոչ թե արդեն հղիության ընթացքում։ Նույնը վերաբերում է ներսի և արտաքին մակաբույծների վերահսկմանը՝ խորհուրդ ենք տալիս կատարել մշակումները զուգավորումից առնվազն երկու շաբաթ առաջ։

4.Տարիք և ֆիզիկական հասունություն
Շատ կարևոր է, որ հատկապես էգը հղիանա ոչ թե առաջին իսկ սեռական ցիկլից, այլ լիարժեք ֆիզիկապես հասուն, ցանկալի է լինի առնվազն մոտ 2 տարեկան, ոչ շատ երիտասարդ։

5.Ցեղին բնորոշ գենետիկ և օրթոպեդիկ ստուգումներ
Պետք է նայել տվյալ ցեղին հատուկ ժառանգական խնդիրները՝ օրինակ
հիպ դիսպլազիա
պաթելայի լյուքսացիա
աչքի հիվանդություններ
սրտային խնդիրներ
MDR1 կամ այլ գենետիկ թեստեր՝ ըստ ցեղի։

6.Քաշ և մարմնակազմություն
Չպետք է լինի ոչ չափազանց նիհար, ոչ ճարպակալած։ Սխալ քաշը իջեցնում է բեղմնավորման շանսը և բարձրացնում հղիության/ծննդաբերության բարդությունների ռիսկը։

7.Ճիշտ ցիկլի օրերի ընտրություն
Էգը պետք է զուգավորվի ոչ թե պարզապես “արյունահոսության օրերին”, այլ օվուլյացիային մոտ ճիշտ օրերին։ Դրա համար ամենահուսալի տարբերակը ցիկլի 8-12րդ օրերն են։ Սխալ օր ընտրելը շատ հաճախ “չբեղմնավորվելու” հիմնական պատճառն է։

8.Վերարտադրողական օրգանների վիճակ
Պետք է բացառել հեշտոցաբորբ, պրոստատայի խնդիր, ամորձիների խնդիր, պիոմետրա, աննորմալ արտադրություն, ցավ, Պիոմետրան, օրինակ, կյանքին վտանգավոր վիճակ է և նման շունը բուծման համար պիտանի չէ։

9.Բնավորություն և վարք Ագրեսիվ,
Ուժեղ վախկոտ կամ անկայուն հոգեկերտվածքով շներին ցանկալի չէ բուծել, որովհետև դա նույնպես փոխանցվող/խորացող խնդիր կարող է դառնալ։

10.Պատրաստ լինել հղիության ու ծննդաբերության ծախսերին
Մինչև զուգավորելը պետք է արդեն պատրաստ լինել հղիության վերահսկմանը։

*ուլտրաձայն հետազոտություն
*հնարավոր կեսարյան հատում
*լակտացիա
*ձագերի պատվաստում, ճիճվաթափում, խնամք

31/03/2026

Հղիության ընթացքում շների համար ուլտրաձայնային հետազոտությունը պարզապես «տեսնելու» միջոց չէ, այն կարևոր ախտորոշիչ գործիք է, որը թույլ է տալիս գնահատել պտուղների կենսունակությունը, սրտի բաբախյունը, քանակը և հնարավոր ռիսկերը դեռ վաղ փուլում։
Ժամանակին կատարված ուլտրաձայնը օգնում է վերահսկել հղիության ընթացքը, կանխել բարդությունները և ապահովել ինչպես մայրիկի, այնպես էլ ձագերի անվտանգությունը։
🐾

🩺 Շուրջօրյա անասնաբուժական կլինիկա
🐾 Լաբորատոր, սոնոգրաֆիկ, վիրահատական ծառայություններ
📍 Բագրատունյաց 10/7
📞 010 427070 / 043 427070 / 094 427074

Կենդանիների ստերջացման կարևորության մասին 🐾Ստերջացումը պարզապես ծնելիության վերահսկում չէ։Դա գիտակցված հոգատարություն է ...
02/03/2026

Կենդանիների ստերջացման կարևորության մասին 🐾

Ստերջացումը պարզապես ծնելիության վերահսկում չէ։Դա գիտակցված հոգատարություն է ձեր ընտանի կենդանու առողջության, երկարակեցության և կյանքի որակի նկատմամբ։

🔹 Լուրջ հիվանդությունների կանխարգելում
Այս միջամտությունը զգալիորեն նվազեցնում է կաթնագեղձերի ուռուցքների առաջացման ռիսկը (հատկապես վաղ ստերջացման դեպքում),ամբողջությամբ բացառում է պիոմետրայի՝արգանդի վտանգավոր թարախային բորբոքման զարգացումը,ինչպես նաև կանխում է ձվարանների հիվանդություններն ու հորմոնալ խանգարումները։

🔹 Ավելի երկար և հանգիստ կյանք
Ստերջացված կենդանիները ապրում են ավելի երկար։Հորմոնալ տատանումների բացակայությունը նվազեցնում է օրգանիզմի ծանրաբեռնվածությունը և հղիության ու ծննդաբերության հետ կապված բարդությունների ռիսկը։

🔹 Կայուն վարքագիծ
Վերանում են հոսքերը, կեղծ հղիությունները, անհանգստությունն ու փախուստի ձգտումը։ Ձեր կենդանին դառնում է ավելի հավասարակշռված և հարմարավետ առօրյա կյանքում։

🤍 Վստահելով ստերջացումը մեր մասնագետներին՝ դուք ընտրում եք ձեր ընտանի կենդանու առողջությունն ու անվտանգությունը։
Մենք աշխատում ենք ժամանակակից չափանիշներով,ուշադիր ուղեկցում ենք մեր փոքրիկ ընկերներին յուրաքանչյուր փուլում՝ նախավիրահատական հետազոտությունից մինչև լիարժեք վերականգնում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի միջամտությունն անցնի հանգիստ, խնամքով և առավելագույն հարմարավետությամբ ձեր սիրելի ընկերոջ համար։

📍 Հասցե՝ Բագրատունյաց 10/7
📞 Հեռախոս՝ 010 42 70 70
094 42 70 74
043 42 70 70

Ուրախ կլինենք օգնել և պատասխանել ձեր բոլոր հարցերին 🐾

19/02/2026

🐾 Փնտրում ենք սիրող ընտանիք փոքրիկ հերոսուհու համար 🏡

Այս գեղեցիկ կատուն ընդամենը 7ամսեկան է։ Նա երկար ժամանակ ապրել է փողոցում, պայքարել է հիվանդության դեմ կլինիկայում և հաղթել է։ Նրա փոքրիկ մարմինը անցել է դժվար փորձությունների միջով, բայց նա ուժեղ գտնվեց։

Այսօր նա իրեն շատ ավելի լավ է զգում։ Նա ակտիվ է, հետաքրքրասեր, ունի լավ ախորժակ և ամենակարևորը՝ վստահում է մարդկանց։ Նրա աչքերում կա շնորհակալություն ու հույս։

Նա պարզապես ուզում է մի բան՝
💛 տաք տուն
💛 հոգատար ձեռքեր
💛 և մարդ, ով երբեք չի լքի նրան

Փողոցը այլևս նրա տեղը չէ։ Նա արժանի է անվտանգությանը, սիրուն և հանգիստ կյանքին։

Եթե դուք պատրաստ եք ձեր տունը և սիրտը բացել այս փոքրիկ հրաշքի համար, նա ձեզ կպարգևի անվերջ քնքշություն և հավատարմություն։

16/02/2026
Իսկ դուք գիտեի՞ք, որ Քաղցրավենիքի մեջ եղած շաքարը և որոշ քաղցրացուցիչներ կարող են խանգարել կենդանու օրգանիզմի նորմալ աշխ...
09/02/2026

Իսկ դուք գիտեի՞ք, որ
Քաղցրավենիքի մեջ եղած շաքարը և որոշ քաղցրացուցիչներ կարող են խանգարել կենդանու օրգանիզմի նորմալ աշխատանքին։
📉 Դրանք բարձրացնում են արյան շաքարը, վնասում են անոթներն ու նյարդերը, այդ թվում՝ աչքերի նուրբ նյարդերը։
👀 Արդյունքում աչքերը չեն ստանում բավարար սնուցում, տեսողությունը թուլանում է, իսկ ծանր դեպքերում կարող է առաջանալ մասնակի կամ ամբողջական կուրություն։
Այսպիսով ՝
🍬 քաղցրը հարվածում է ոչ միայն ստամոքսին, այլ նաև տեսողությանը

📍 Բագրատունյաց 10/7
📞 010 427070 / 043 427070 / 094 427074

07/02/2026

😇🐶

📍 Բագրատունյաց 10/7
📞 010 427070 / 043 427070 / 094 427074

06/02/2026

😻 Քո կատուն հաստատ կհաստատի

📍 Բագրատունյաց 10/7
📞 010 427070 / 043 427070 / 094 427074

Շունը կծե՞լ է․ մի անտեսեքՆույնիսկ փոքր վերքը կարող է վտանգավոր լինել։● Լվացեք վերքը օճառով և ջրով● Ախտահանեք վերքը● Ծածկ...
03/02/2026

Շունը կծե՞լ է․ մի անտեսեք
Նույնիսկ փոքր վերքը կարող է վտանգավոր լինել։
● Լվացեք վերքը օճառով և ջրով
● Ախտահանեք վերքը
● Ծածկեք մաքուր վիրակապով
● Դիմեք բժշկի՝ անհրաժեշտ պատվաստումները ստանալու համար

▪️ Կենդանու կծած վերքերը վարակման բարձր ռիսկ ունեն, և արագ արձագանքը շատ կարևոր է։

📍 Բագրատունյաց 10/7
📞 010 427070 / 043 427070 / 094 427074

01/02/2026

🤫😀

📍 Բագրատունյաց 10/7
📞 010 427070 / 043 427070 / 094 427074

29/01/2026

Ո՞վ զարմացավ

📍 Բագրատունյաց 10/7
📞 010 427070 / 043 427070 / 094 427074

Address

Багратуняц 10/7
Yerevan

Telephone

+37443427070

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vet Life veterinary clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vet Life veterinary clinic:

Share

Category