Հայաստանի Կենդանական Աշխարհ

Հայաստանի Կենդանական Աշխարհ Հայաստանի կենդանիներ

🐎 Հայաստանը հնագույն ժամանակներից հայտնի է եղել իր ձիաբուծությամբ։ Հայկական ձիերը գնահատվել են իրենց դիմացկունությամբ, ա...
01/08/2026

🐎 Հայաստանը հնագույն ժամանակներից հայտնի է եղել իր ձիաբուծությամբ։ Հայկական ձիերը գնահատվել են իրենց դիմացկունությամբ, արագությամբ և մարտական հատկանիշներով։

📷 Ձիաբուծարան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։

🦌 Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է։ Այստեղ հանդիպում են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը...
01/08/2026

🦌 Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է։ Այստեղ հանդիպում են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և բազմաթիվ այլ կենդանիներ։

📷 Հայաստանի բնության պետական թանգարանի և Կենդանաբանական թանգարանի (բորենին) ցուցանմուշները։

Յոհան Ֆրիդրիխ Նաուման (գերմ.՝ Johann Friedrich Naumann, 1780-1857), գերմանացի բնագետ, թռչնաբան, նկարիչ, որը համարվում է ...
11/03/2026

Յոհան Ֆրիդրիխ Նաուման (գերմ.՝ Johann Friedrich Naumann, 1780-1857), գերմանացի բնագետ, թռչնաբան, նկարիչ, որը համարվում է գերմանական գիտական թռչնաբանության հիմնադիրներից մեկը։ Նա մեծ ներդրում ունեցավ Եվրոպայի թռչունների ուսումնասիրության, նկարագրման և դասակարգման գործում։

Յոհանի հայրը՝ Յոհան Անդրեաս Նումանը, նույնպես հայտնի բնագետ և թռչնաբան էր, որի հետաքրքրությունները մեծ ազդեցություն ունեցան որդու վրա։ Երիտասարդ տարիքից Նումանը զբաղվել է թռչունների դիտարկմամբ, որսով և նրանց արտաքին տեսքի մանրակրկիտ նկարագրությամբ։

Չնայած նա համալսարանական համակարգված կրթություն չէր ստացել, իր ինքնուս աշխատանքի շնորհիվ դարձավ Եվրոպայի ամենահայտնի թռչնաբաններից մեկը։ Նա նաև զբաղվել է նկարազարդմամբ՝ անձամբ պատկերելով բազմաթիվ թռչունների տեսակներ։

Նաումանի գլխավոր աշխատությունը բազմահատոր «Գերմանիայի թռչունների բնական պատմություն» (գերմ․՝ Naturgeschichte der Vögel Deutschlands) աշխատությունն է, որը հրատարակվել է 1820-1844 թվականներին։ Այդ աշխատությունը համարվում է 19-րդ դարի եվրոպական թռչնաբանության կարևորագույն աշխատություններից մեկը։

Աշխատության մեջ նա ներկայացրել է Գերմանիայում և հարակից շրջաններում հանդիպող բազմաթիվ թռչունների տեսակներ։ Աշխատությունը առանձնանում է բարձրորակ նկարազարդումներով, որոնց մի մասը հեղինակել էր հենց Նումանը։

Address

Հայաստան
Yerevan
00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Կենդանական Աշխարհ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category