ZOO MALL

Call Directions Website

ZOO MALL Магазин для домашних животных

24/09/2026

5️⃣հետաքրքիր փաստ փոքրիկ խամյակների մասին, որոնք կարող են զարմացնել ձեզ.
1️⃣ Գույնը փոխելու ունակություն. Ձմռանը, լույսի պակասից, նրանց մորթին կարող է բացանալ կամ դառնալ գրեթե սպիտակ ❄️
2️⃣ Գիշերային վազորդներ. Մեկ գիշերվա ընթացքում նրանք կարող են վազքի անիվով անցնել 8-ից 10 կիլոմետր 🏃‍♂️💨
3️⃣ Թաթիկների մորթի. Նրանց թաթերի տակ մազիկներ կան, որոնք օգնում են չսառչել ու չսահել 🐾.
4️⃣ Մենակյաց են. Խամյակներին չի կարելի պահել նույն վանդակում. նրանք խիստ տարածքային են ❌
5️⃣ Անսահման այտեր. Նրանց այտերի պարկերն այնքան մեծ են, որ սնունդ պահելիս գլխի չափսերը կարող են կրկնապատկվել 📦
❓ Իսկ դուք այս փաստերից որի՞ մասին չգիտեիք։
#
#խոմյակ #խոմյակներ #կենդանիներ #խնամք հետաքրքիրփաստեր reelsarmenia armenia

20/09/2026

❤️🥹

Փնտրում ենք պատասխանատու մարդկանց ովքեր կորդեգրեն շունիկին 😊Նիկա, էգ շուն, 8 ամսակա ։ Խառնածին է, ցեղատեսակ չունի, քաշը՝...
20/09/2026

Փնտրում ենք պատասխանատու մարդկանց ովքեր կորդեգրեն շունիկին 😊

Նիկա, էգ շուն, 8 ամսակա ։ Խառնածին է, ցեղատեսակ չունի, քաշը՝ մոտավորապես 15 կգ։

Ապրիլի 29-ին, երբ Նիկան մոտ 3 ամսական էր, նրան մեքենան հարվածել է։ Դրանից անմիջապես հետո նրան տարել եմ անասնաբուժական կլինիկա։ Վիրահատությունը միանգամից չեն կատարել․ բժիշկների խորհուրդով անհրաժեշտ էր մի փոքր սպասել, որպեսզի նա մեծանա, և օրգանիզմը հասցնի ձևավորվել։ Վիրահատությունը կատարվել է հունիսի 7-ին։

Վիրահատությունից հետո Նիկան վերականգնվել է, և այժմ իրեն լավ է զգում, սակայն դեռ մի փոքր կաղում է։ Հուլիսին նրան կատարել են բոլոր անհրաժեշտ պատվաստումները։ Ամբողջ տեղեկատվությունը գրանցված է անասնաբուժական անձնագրում, բոլոր անհրաժեշտ նշումներն ու կնիքները առկա են։ Մնում է միայն ստերջացումը, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին։

Ներկայումս Նիկան գտնվում է վճարովի ժամանակավոր խնամքի տակ, որի արժեքը օրական 6000 դրամ է։ Սնվում է որակյալ կերով։

Բնավորությամբ Նիկան շատ բարի, քնքուշ, շփվող և մարդամոտ շուն է։ Նա շատ է սիրում մարդկանց և լավ է վերաբերվում նաև մյուս կենդանիներին։ Կատուների հետ լավ է լեզու գտնում և խաղում է նրանց հետ։

Տանը իրեն պատշաճ է պահում, զուգարան գնում է դրսում։ Գիտի հիմնական հրամանները, զբոսանքի ժամանակ կապը չի ձգում։ Մեքենայով երթևեկությունը հանգիստ և լավ է տանում։

Նիկային երբեք չեն ծեծել, չեն նեղացրել և չեն ենթարկել դաժան վերաբերմունքի, այդ պատճառով նա վստահում է մարդկանց, լավ սոցիալականացված է և ագրեսիա չի դրսևորում։

Նա շատ բարի, կենսուրախ և ընկերասեր շուն է, որին անհրաժեշտ է պատասխանատու և սիրող ընտանիք։

20/08/2026

🦎 Ձեռքին սովոր էուբլեֆար

Էուբլեֆարը տնային պայմաններում պահվող ամենահետաքրքիր սողուններից է։ Հանգիստ բնավորություն ունի, իսկ այս փոքրիկն արդեն սովոր է մարդու հետ շփմանը և ձեռքին։

🌙 Հիմնականում ակտիվ է երեկոյան և գիշերը
🦗 Սնվում է կենդանի միջատներով
🌡️ Պահվում է համապատասխան ջերմաստիճանով տերարիումում
🤲 Ձեռքին սովոր է
⏳ Ճիշտ խնամքի դեպքում կարող է ապրել 15–20 տարի

Մեզ մոտ կարող եք ստանալ նաև անհրաժեշտ խորհրդատվություն՝ ճիշտ խնամքի և պահման պայմանների վերաբերյալ։

📍 Zoo Mall # #

16/08/2026

🐾 Ոճ, հարմարավետություն ու սեր՝ ձեր փոքրիկների համար 💜

Բացահայտեք Art Amira-ի յուրահատուկ տեսականին ✨
👗 Նորաձև ու գեղեցիկ հագուստներ
🛋️ Փափուկ և հարմարավետ բազմոցներ
🐶 Ամեն ինչ՝ ձեր փոքրիկի գեղեցիկ ու հարմարավետ առօրյայի համար։

💌 Մանրամասների և պատվերի համար՝ գրեք Direct

#կենդանիներ

💙🧡 Zoo Mall-ը փնտրում է նոր թիմակիցների 🐾Սիրո՞ւմ ես կենդանիներին և ցանկանում ես աշխատել ակտիվ ու ընկերական միջավայրում։ ...
15/08/2026

💙🧡 Zoo Mall-ը փնտրում է նոր թիմակիցների 🐾

Սիրո՞ւմ ես կենդանիներին և ցանկանում ես աշխատել ակտիվ ու ընկերական միջավայրում։ 🐶🐱
Գուցե հենց քեզ ենք փնտրում։

📍 Թափուր հաստիքներ՝
• Տերյան 42
• Բաշինջաղյան 133/2
• Դիլիջան՝ Գետափնյա 48

📩 Հետաքրքրվելու և մանրամասների համար գրեք մեզ Direct։

Միացի՛ր Zoo Mall-ի թիմին 💙🧡🐾

#Աշխատանք #ԹափուրՀաստիք #ԱշխատանքԵրևանում ԱշխատանքԴիլիջանում ՎաճառողԽորհրդատու Կենդանիներ YerevanJobs DilijanJobs

11/08/2026
🐾 Սիմպարիկա՝ ձեր կենդանու հուսալի պաշտպանությունը մակաբույծներից։Ձեր շունը սիրում է զբոսնել, խաղալ այգում, վազել բնությա...
11/08/2026

🐾 Սիմպարիկա՝ ձեր կենդանու հուսալի պաշտպանությունը մակաբույծներից։

Ձեր շունը սիրում է զբոսնել, խաղալ այգում, վազել բնության գրկում՞։ 🌿🐶 Այդ դեպքում արտաքին մակաբույծներից պաշտպանությունը շատ կարևոր է։

Simparica-ն ծամվող հաբ է, որը նախատեսված է շների մոտ լվերի և տզերի դեմ պայքարի և պաշտպանության համար։ Այն հարմար է օգտագործման համար և չի պահանջում քսուքներ կամ կաթիլներ մորթու վրա։

✨ Ինչո՞ւ ընտրել Simparica։
• 🦟 Պաշտպանում է լվերից
• 🕷️ Արդյունավետ է տզերի դեմ
• 🐕 Հարմար է շների համար
• 💊 Հեշտ ընդունվող ծամվող հաբ է
• 📅 Պաշտպանությունը գործում է մինչև 1 ամիս՝ ըստ պիտակի/նշված դեղաչափի

❤️ Ձեր կենդանու առողջությունն ու անվտանգությունը սկսվում են ճիշտ կանխարգելումից։

📍 Simparica-ն կարող եք գտնել Zoo Mall-ում։
Մեզ մոտ կօգնենք ընտրել ձեր շան քաշին համապատասխան տարբերակը։

Մի սպասեք, մինչև մակաբույծները խնդիր դառնան․ հոգ տարեք ձեր չորքոտանի ընկերոջ պաշտպանության մասին այսօր։ 🐾

Address

Teryan 42 Bashinjaghyan 133/2
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00

Telephone

+37455645050

Alerts

Be the first to know and let us send you an email when ZOO MALL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category