14/09/2020
🤝🐾🐕
🐾 Եթե՞ սիրում եք կենդանիներին և միշտ երազել եք աշխատել շների հետ ․․․
🕖 Եթե՞ առավոտյան և երեկոյան ունեք մեկական ազատ ժամ ․․․
🔍Փնտրում եք Ձեր մշտական աշխատանքի կամ դասերի (ոչ դպրոց) հետ համատեղվող հաճելի աշխատանք
👩🎓👨🎓 Պատրաստ եք մեզ հետ միասին սովորել, սովորել ու սովորել
❗️ Բայց փնտրում եք ոչ թե շտապ ու կարճաժամկետ աշխատանք, այլ երկարաժամկետ երկրորդ մասնագիտություն
🤗 Ուրեմն Ձեզ համար լավ լուր կա 🎉 Կարդացեք 🔻
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
📢 Dog Walk service Armenia-ն ` Շների Զբոսանքի Խնամքի Ծառայություն -ը հայտարարում է շների զբոսանքի և խնամքի մասնագետների ուսուցման նոր փուլ։ Ուսուցման ընթացքում, ում մոտ, որ ամենալավ ստացվեց՝ հետագայում կանցնի աշխատանքի 😉 📃👨⚕️👩⚕️
🔊Իսկ հիմա ԳԼԽԱՎՈՐԸ ❗️
❕էական չէ, մենք այս պահին ունենք գործընկեր-աշխատակցի կարիք թե ոչ,
❕ էական չէ այս պահին Դուք ունեք ազատ ժամեր թե որոշ ժամանակ անց կունենաք:
🎊էականն այն է, որ եթե կարծում եք, որ տվյալ աշխատանքը երբևէ կարող է Ձեզ հետաքրքիր լինել, պատրաստ եք որոշ ժամանակ տրամադրել ուսուցման համար ☺️👈 ապա պարզապես գրում եք մեր ֆեյբուքյան էջին 📨 Ձեզ ուղարկում են հայտ լրացնելու համապատասխան ձևանմուշը։ Եթե մեր մասնագետները Ձեր հայտն ուսումնասիրելուց հետո, որոշում են, որ տվյալ աշխատանքը Ձեզ մոտ լավ կստացվի 😇 👍 ապա Դուք սկսում եք մասնակցել ուսուցման 👩🏫
Երբ ուսուցումն ավարտված լինի Դուք կհայտնվեք մարդկային ռեսուրսների մեր բազայում, որպես արդեն իսկ պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ և առաջին իսկ հնարավորության դեպքում կանցնեք աշխատանքի։ 🚶♀️🚶♂️
Արդյունքում Դուք կունենաք երկրորդ մասնագիտություն և ցանկացած պահի աշխատանք փոխելու, կամ հարաբերականորեն ազատ գրաֆիկով աշխատելու, կամ Ձեր մշտական աշխատանքից բացի, կողքից լրացուցիչ գումար աշխատելու մշտական հնարավորություն։ 😃💙
Մինչ մեզ գրելը անպայման ծանոթացեք մեր աշխատանքի որոշ մանրամասների․ 🕵️♂️
✅Առաջին հայացքից կարող է թվալ, որ շանը զբոսանքի տանելը շատ հեշտ գործ է և այն կարող է անել յուրաքանչյուրը, իրականում դա բացարձակապես այդպես չէ։ 🐕❗
❗❗❗ Հաշվի առեք, որ մենք շներին պարզապես զբոսանքի չենք տանում, մենք ինչ-որ առումով շների հոգեբաններ ենք և կա մասնագիատական որակների որոշակի սանդղակ, որին պետք է հասնի յուրաքանչյուրը, ով ցանկանում է դառնալ մեր թիմի անդամ 😉
☑️ Ուսուցումն անվճար է, տևողությունն առնվազն 1 ամիս է։ 👨🎓👩🎓
✅Մենք արթնանում ենք շատ շուտ՝ առավոտյան 6-7-ը, եթե շուտ արթնանալու հետ խնդիր ունեք, ավելի լավ է մեկ ուրիշ բան փորձեք 🕕
☑️Զբոսանքների ժամանակ մենք միշտ հավաքում ենք շունիկների կեղտոտածը: Չէ՞ որ բոլորս էլ ուզում ենք ապրել մաքուր և օրինապահ երկրում 😉 💩 😊
✅Գրաֆիկն ամենօրյա է, բայց կիրակին իհարկե սուրբ է` հանգիստ 😄
☑️Ժամերը հիմնականում առավոտյան և երեկոյան են․ ավելի կոնկրետ՝ ադապտացվում է Ձեր գրաֆիկին։
✅Տարածքը՝ ադապտացվում է Ձեր հարմարությանը։
📣 Եթե համարում եք, որ ամեն ինչ Ձեր սրտով է, պատրաստ եք պատասխանատու և պունկտուալ վերաբերվել աշխատանքին 🎉ուրեմն մեր ողջ թիմը մեծ ուրախությամբ և սիրով սպասում է Ձեր արձագանքին։ 🙂
Աշխատանքի հայտ ներկայացնելու համար նամակ գրեք մեր ֆեյսբուքյան էջին՝ Dog Walk service Armenia 👨💻👩💻
Հ․Գ Անչափ խնդրում ենք մի զանգահարեք մեր էջում նշված հեռախոսահամարով 🚫 ինչպես նաև մի գրեք այս հայտարարության տակ 🙏
Չէ՞ որ մանրամասն գրված է, թե ինչ է պետք անել։ 😉
Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար։
Սպասում ենք Ձեր նամակին։ 🙂 ✌️🤝
______________________________________________
Մի շատ կարևոր նկատառում, եթե անգամ Ձեզ բացասական պատասխան տան, երբեք ու երբեք չկարծեք, թե Ձեր թեկնածությունը լավը չէր, պարզապես մենք առաջնորդվում են մի շատ կարևոր սկզբունքով․ յուրաքանչյուրը պետք է զբաղվի միայն այն գործով, որն իր մոտ ամենալվն է ստացվում և կյանքում գրեթե միշտ պարզվում է, որ բոլոր մերժումները մի նոր, շատ ավելի կարևոր սկզբի առիթ են դառնում 😉