30/04/2026
Մենք մեկնարկում ենք Հայաստանում թափառող կենդանիների ստերիլիզացման (կաստրացում/ստերջացում) հերթական ծրագիրը։
(текст на русском — ниже)
Մայիսի 16-ից 28-ը մեր թիմն աշխատելու է չորս տարածաշրջաններում՝ Եղեգնաձորում և Վայքում, Արմավիրում, Գյումրիում և Վանաձորում:
Ծրագրի նպատակն է մեր քաղաքները դարձնել առավել անվտանգ, իսկ կենդանիների կյանքը՝ ավելի բարեկեցիկ։
Ստերիլիզացիան անտուն կենդանիների թվաքանակի նվազեցման միակ մարդասիրական միջոցն է, որը նաև էապես նվազեցնում է կատաղություն հիվանդության և ագրեսիայի ռիսկը։ Սա մեր ընդհանուր ներդրումն է Հայաստանի բարօրության գործում։
Մենք արդեն ունենք հաջողված փորձ. 2025 թվականին Վանաձորում, Իջևանում և Երևանում գործընկերներիս հետ միասին իրականացրել ենք ավելի քան 850 վիրահատություն՝ ներդնելով մեր սեփական միջոցների զգալի մասը։
Աշնանային ծրագրի մանրամասն հաշվետվությունը հասանելի է մեր կայքում։
Այսօր ծրագրին աջակցում են միջազգային խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Foundation Brigitte Bardot, Tierschutz Entwicklungshilfe e.V., VIVA և Simba's Welt հիմնադրամները։ Այնուամենայնիվ, նրանք չեն կարող հոգալ ողջ ծախսը, այդ իսկ պատճառով մենք հայտարարում ենք դրամահավաք։ Ցանկացած նվիրաբերություն, անգամ ամենափոքրը, կօգնի, որպեսզի փողոցներում տառապող կենդանիների քանակը նվազի։
Մեզ նաև անհրաժեշտ են կամավորներ և վարորդներ այն տարածաշրջաններում, որտեղ իրականացվելու է ծրագիրը։ Եթե բնակվում եք Եղեգնաձորում, Վայքում, Արմավիրում, Գյումրիում կամ Վանաձորում և պատրաստ եք օգնել տեղափոխման հարցերում (սարքավորումներ, մասնագետներ կամ կենդանիներ), խնդրում ենք արձագանքել՝ լրացնելով կայքում առկա հայտը կամ գրելով մեզ անձնական հաղորդագրություն։
Մեզ համար յուրաքանչյուր օգնություն չափազանց կարևոր է՝ լինի դա ֆիզիկական աշխատանք, տեղափոխություն, թե պարզապես տեղեկատվության տարածում։
Ծրագրի մանրամասներն ու ֆինանսական հաշվետվությունները կարող եք գտնել մեր կայքում։ Շնորհակալ ենք, որ օգնում եք մեզ Հայաստանը դարձնել ավելի բարեկեցիկ վայր։
👉 Սատարե՛ք արշավին. https://shunnukatun.am/campaign2026
RU
Мы запускаем очередную кампанию по кастрации бездомных животных в Армении!
С 16 по 28 мая наша команда будет работать в четырех регионах: Ехегнадзоре и Вайке, Армавире, Гюмри и Ванадзоре.
Цель акции — сделать наши города безопаснее, а жизнь самих животных — комфортнее. Кастрация помогает гуманно контролировать численность бездомных собак и кошек, снижает риск болезней и уровень агрессии. Это наш общий вклад в благополучие Армении и спокойствие каждого жителя.
У нас уже есть успешный опыт: в 2025 году в Ванадзоре, Иджеване и Ереване мы с коллегами провели больше 850 операций, вложив значительную часть собственных средств. Подробный отчёт об осенней акции доступен на нашем сайте.
Сегодня проект поддерживают крупные международные партнеры: Foundation Brigitte Bardot, Tierschutz Entwicklungshilfe e.V., VIVA и Simba’s Welt. Однако для полного покрытия расходов нам очень нужна ваша поддержка. Фонды не могут закрыть всю сумму полностью, поэтому мы открыли сбор средств. Любой донат, даже самый скромный, — это реальный шаг к тому, чтобы на улицах стало меньше страдающих животных.
Нам также нужна помощь на местах! Мы ищем волонтеров и водителей в городах проведения акции. Если вы живете в Ехегнадзоре, Вайке, Армавире, Гюмри или Ванадзоре и готовы помочь руками или транспортом (перевозка оборудования, специалистов или животных), пожалуйста, откликнитесь (заполните форму на сайте или пишите нам в личные сообщения). Нам важна любая поддержка — делами, колесами или простым репостом.
Подробности кампании, финансовые отчеты и формы для помощи вы найдете на нашем сайте. Спасибо, что помогаете нам делать Армению добрее!
👉 Поддержать кампанию: https://shunnukatun.am/campaign2026
Поддержите весеннюю кампанию Шунн у Катун по кастрации и стерилизации животных в Армении. С 16 по 28 мая 2026 года мы планируем помочь не менее чем 800 животным в 4 города....