22/05/2026
Սեմինար-քննարկում անասնապահության ոլորտի միջազգային փորձագետի մասնակցությամբ
«Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու սեմինար-քննարկման, որը կկայանա 2026 թվականի մայիսի 26-ին, ժամը 12:00-ին։
Միջոցառման հատուկ հյուրն է լինելու PUM Նիդեռլանդների Ավագ Խորհրդատուներ կազմակերպության փորձագետ՝
🔹 Գերրիտ Յան Բրումմելման — կաթնատու և մսատու խոշոր եղջերավոր անասնապահության, ոչխարաբուծության և այծաբուծության ոլորտների միջազգային փորձագետ։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝
✅ անասնապահության ոլորտում միջազգային փորձն ու զարգացման մոտեցումները,
✅ խորհրդատվական և մասնագիտական աջակցության հնարավորությունները,
✅ ֆերմերների և ոլորտային կառույցների հետ համագործակցության ձևաչափերը։
Կից նաև PUM ծրագրի մասին՝ https://docs.google.com/presentation/d/1pYjHm5lnt-nEFkJKVTf7EK6nHiN3JXmZ/edit?rtpof=true&sd=true
Սիրով հրավիրում ենք՝
🐄 անասնապահ ֆերմերներին,
🐑 ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսություններին,
👨⚕️ անասնաբույժներին,
🏛 ոլորտային կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին,
ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձանց։
📍 Վայրը՝
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ
Մերձավան, Երևանյան խճուղի, 2-րդ փակուղի, շենք 4
https://maps.app.goo.gl/5R8PGsfi6PZFtN366
📅 Ամսաթիվ՝ 26 մայիսի, 2026
🕛 Ժամը՝ 12:00
📩 Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ ուղարկելով նամակ [email protected] հասցեին՝ մինչև մայիսի 25-ը 2026թ., ժամը 13:00-ն, նշելով․
▪️ անուն, ազգանուն,
▪️ կազմակերպության անվանումը (առկայության դեպքում),
▪️ մասնակիցների թիվը,
▪️ գործունեության կամ հետաքրքրվածության ոլորտը։
#ԱնասնաբույժներԱռանցՍահմանների #Անասնապահություն #ԿաթնատուԱնասնապահություն #Ոչխարաբուծություն #Այծաբուծություն