26/06/2024
‼️‼️‼️ #ԳՈՐԾԿԱ
Vethelp անասնաբուժական կլինիկան փնտրում է իր նոր թիմակցին։
✅ Պարտականություններ.
▪️ Իրականացնել կենդանիների ստուգում և կլինիկական հետազոտություններ,
▪️ Վերլուծել լաբորատոր հետազոտությունների արդյունքները, կատարել ախտորոշում և իրականացնել անասնաբուժա-կանխարգելիչ և բուժական միջոցառումներ,
▪️Հաճախորդների գրանցում, խորհրդատվության տրամադրում,
▪️Բժշկական քարտերի բացում, նամակագրության վարում։
✅ Անհրաժեշտ հմտություններ.
▪️Անասնաբուժության գիտելիքներ և հմտություններ,
▪️Անասնաբուժական և սանիտարական կանոնների և հրահանգների իմացություն,
▪️Կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման մեթոդների իմացություն,
▪️Զոոհիգիենայի և անասնաբուժության հիմնական պահանջների, խնամքի կանոնների, կերակրման նորմերի իմացություն,
▪️Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
▪️Թիմում աշխատելու ունակություն,
▪️Իրավիճակը արագ գնահատելու, վերլուծելու և ռիսկերի կառավարման հմտություններ,
▪️Ժամանակի կառավարման հմտություն։
Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
📥 Ցանկացողները կարող են ինքնակենսագրականը ուղարկել [email protected] հասցեին։