23/09/2024
ԶՐՈՒՅՑՆԵՐ ԽՈԶԱԲՈՒՅԾՆԵՐԻ ՀԵՏ
Մաս 3
ԽՈՃԿՈՐՆԵՐԻ ԽՆԱՄՔ
Ներքևի №1 նկարում կարող եք տեսնել խոճկորների դատարկ բոքսը, որտեղ խոճկորները թողնված են իրենց հայեցողությանը։ Փոխարենը այս բոքսը հեշտ է մաքրել և կարիք չկա լրացուցիչ աշխատանքների, որոնք հասցված են նվազագույնի։ Սա իսկական սպարտացիների սենյակ է հիշեցնում։
Իսկ ահա №2-ում պատկերված բոքսում կատարված լրացուցիչ աշխատանքը ապահովում է խոճկորներին առավել հարմարավետ պայմաններ և գոյատևման ավելի մեծ շանսեր։ Բայց բոքսի մաքրման համար ամբողջ սարքավորումը պետք է նախապես հեռացնել։
ԽՈՃԿՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՀԱՏԱԿԻ ՏԱՐԲԵՐ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՍՏ 0-5 ԲԱԼԱՆՈՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿԻ
Սալիկ – հիգիենա/0, խոճկորների կոմֆորտ/0, խոզամայրի կոմֆորտ/2, աշխատանք/0, խոճկորների ակտիվություն/0, արժեք/4
Բետոն - հիգիենա/0, խոճկորների կոմֆորտ/0, խոզամայրի կոմֆորտ/2, աշխատանք/0, խոճկորների ակտիվություն/0, արժեք/4
Tri-bar (եռակողմ պողպատ) - հիգիենա/3, խոճկորների կոմֆորտ/0, խոզամայրի կոմֆորտ/2, աշխատանք/2, խոճկորների ակտիվություն/3, արժեք/1
Կոշտ պլաստիկ - հիգիենա/3, խոճկորների կոմֆորտ/0, խոզամայրի կոմֆորտ/2, աշխատանք/2, խոճկորների ակտիվություն/3, արժեք/1
Ծածկույթով պողպատ - հիգիենա/2, խոճկորների կոմֆորտ/3, խոզամայրի կոմֆորտ/0, աշխատանք/4, խոճկորների ակտիվություն/4, արժեք/3
Չուգուն - հիգիենա/3, խոճկորների կոմֆորտ/0, խոզամայրի կոմֆորտ/5, աշխատանք/3 խոճկորների ակտիվություն/5, արժեք/1
ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Ծինի իդեալական բոքսը ապագայում պետք է բավարարի տնտեսական գործունեության պահանջները (խոճկորների առավելագույն քանակի ծին ապահովելու համար) և միևնույն ժամանակ ապահովում է հարմարավետ կացարան խոզամայրի և նրա մեծ ծինի համար (ավելի քան 14 խոճկոր):
Դեռևս հնարավոր չէ միաժամանակ բավարարել խոզի, խոճկորների և աշխատողների բոլոր կարիքները։ Սակայն կա սարքավորումների առատ ընտրություն, և յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն առավել համապատասխանը:
ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Բնության մեջ վայրի խոզերը հղիության վերջում որոնում են հարմար ապաստան, որտեղ պետք է ծնեն: Բույնը, առնվազն մի կողմից, պետք է պաշտպանված լինի բլրով, քարով կամ թփով: Խոճկորները ծնվում են խմբի այլ անդամների աղմկոտ ձայներից հեռու՝ փոքր փոսի կամ խոռոչի մեջ:
Ծննդաբերության ժամանակակից սարքավորումները թույլ չեն տալիս խոզամայրին բույն կառուցել, սակայն այնպիսի նյութերի առկայությունը, ինչպիսիք են թեփը կամ ծղոտը, օգնում է նվազեցնել մեռելածնությունների թիվը և կանխել խոճկորների՝ սթրեսի պատճառով ճզմվելը:
№ 3 նկարում պատկերված բոքսի հատակը նմանակում է այն խոռոչը, որը բնության մեջ ընտրում է խոզամայրը ծինի համար։ Խոճկորների առջևի ոտքերի համար փոքրիկ ակոսը բարելավում է մուտքը դեպի մոր պտուկները և կանխում ոտքերի վնասվածքները: Այստեղ և՛ խոզամայրը, և՛ խոճկորները կարծես ավելի երջանիկ և առողջ են:
№4 նկար․ խեղդված խոճկորների թիվը զգալիորեն կրճատվում է շարժական հատակով բոքս օգտագործելիս: Հենց խոզամայրը սկսում է շարժվել, հատակը բարձրանում է, իսկ խոճկորները մնում են ապահով «ցածր մակարդակի վրա»: Կախված բոքսի մոդիֆիկացիայից՝ կա՛մ խոճկորներն են իջնում, կա՛մ մայրն է բարձրանում:
№5 նկարում պատկերված շվեյցարական բոքսը նախագծվել է, հաշվի առնելով խոզերի բնական վարքագիծը: Խոզամայրը առանց սահմանափակումների կարող է զբաղվել բնի բարեկարգմամբ։ Ի հավելումն խոզամայրի ազատ տեղաշարժման պահանջին, շվեյցարական օրենսդրությունը պարտավորեցնում է ֆերմերին ծննդաբերության շրջանում ավելացնել հինգ կիլոգրամ թակած ծղոտ: Սա զգալիորեն նվազեցնում է խոզամայրի սթրեսը և խոճկորների մահացությունը նախքան կաթից կտրելը:
№6 նկար. Նիդեռլանդների օրգանական խոզաբուծական ֆերմաներում ծնած խոզամայրերը պետք է կարողանան ազատ տեղաշարժվել սկսած ծննդաբերությունից հետո երրորդ օրվանից: Ծննդաբերության բոքսի մակերեսը հասնում է 10 մ²-ի (7,5 մ² ներսում + 2,5 մ² դրսում), իսկ խոճկորները կաթից կտրվում են միայն 40-րդ օրվանից հետո։
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
Ծինից առաջ համոզվեք, որ խոճկորները ստիպված չեն լինի ծնվելուց անմիջապես հետո ենթարկվել մանրէների հանկարծակի հարձակմանը: Հոգացեք, որ ծինի բոքսը մանրակրկիտ մաքրված և ախտահանված լինի, խոզամայրը՝ լողացված, իսկ թարմ գոմաղբը պարբերաբար հեռացվում է: Սա կապահովի, որ նորածին խոճկորները չեն վարակվի նախորդ ծննդաբերության մանրէներով և կդադարացնի վարակի փոխանցման ցիկլը:
Ինտենսիվ օգտագործման ժամանակ ծինի հաստոցներն ու սարքավորումները ծածկվում են գոմաղբի, փոշու և բակտերիաների շատ բարակ շերտով: Այս բիոթաղանթը ձևավորվում է բոլոր արտաքին մակերեսների վրա և կուտակվում է նաև ջրի խողովակների ներսում: Ատամի փառը բիոթաղանթի ձևավորման ևս մեկ տարածված պատճառ է: Տարածքը մաքրումից առաջ թրջելը արդյունավետորեն քայքայում է բիոթաղանթի մակերեսը՝ ազատելով մեծ քանակությամբ բակտերիաներ: Մանրակրկիտ ախտահանումը պետք է իրականացվի ողողումից հետո մեկից հինգ ժամվա ընթացքում, քանի որ դրանից հետո բիոթաղանթի մակերեսը նորից կփակվի:
ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ 20°C ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
PRRS (վերարտադրողական և շնչ․ համախտանիշ) - 8օր
Դիզենտերիա – 24օր
Լավսոնիա - 18օր
Ստրեպտոկոկեր - 3օր
APP (պլեվրոպնևմոնիայի ակտինոբացիլոզ) - 1 օր
Միկոպլազմա - 14օր
Կլոստրիդիում - ամիսներ/տարիներ
Կոկկիդիա (coccidium) - ամիսներ/տարիներ
Լավագույնն այն է, որ տարածքը և պատերը թրջեք փրփուրով, քանի որ փրփուրը հեշտ է նկատել, և դուք վստահ կլինեք, որ ոչ մի սանտիմետր բաց չեք թողել։ Թրջելուց առաջ հեռացրեք չամրացված նյութերը, հեռացրեք աղբը և մաքրեք գոմաղբի կանալները: Բարձր ճնշման խողովակով մաքրեք տարածքը շուրջ 1 ժամ, լվացեք և ախտահանեք: Ամեն անգամ, երբ մաքրում եք հաստոցը, մի՛ մոռացեք անցումների մասին։ Եթե մաքրությունը կանոնավոր կերպով պահպանվում է, ապա դրանք մաքրելը մեծ ջանք չի պահանջում։
Նույնիսկ գետնից մեկ մետր կամ ավելի բարձր մակարդակի վրա դուք դեռ կգտնեք մանրէներով «հարստացված» փոշու և գոմաղբի շերտ: Ծինի թաց հաստոցը իդեալական միջավայր է միկրոօրգանիզմների բազմացման համար: Հետևաբար, մաքրեք նաև մետրանոց նիշից վերև գտնվող մակերեսը և սենյակը թողեք դատարկ ավելի քան 24 ժամ, որպեսզի լավ չորանա: