17/07/2026
🐾 Ուշադրություն, ուշադրություն…
Մեր խանութի կենդանիները բողոք են ներակայացրել։ 😄
Ասում են՝ իրենց այնքան են սիրում, որ մեկ աշխատակիցը այլևս չի հասցնում բոլորին ուշադրություն դարձնել։
Ուստի փնտրում ենք նոր թիմակցի։
Մեզ պետք է էներգիայով լի, պատասխանատու և հոգատար աշխատակից։
❌ Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
❌ Կենդանիների մասին ամեն ինչ իմանալ նույնպես պետք չէ։
Ձեզ ամեն ինչ կսովորեցնենք՝
կերի տեսակներից մինչև խաղալիքներ, վիտամիններ ու խնամքի պարագաներ։
Ի՞նչ է սպասվում։
🐾Փորձաշրջան իրար ճանաչելու և հասկանալու համար
• Հաճախորդների սպասարկում
• Ապրանքների դասավորում
• Խանութի մաքրության և կարգուկանոնի պահպանում
📅 Գրաֆիկ՝ 9:30–16:30 կամ 16:30–22:30
💰 Աշխատավարձ՝ ըստ փորձի և առաջադիմության։
Եթե երբեք խանութում չեք աշխատել, բայց սիրում եք շներ, կատուներ, կամ պարզապես ուզում եք ընկերանալ մեծ հնարավորության հետ, մենք ձեզ ենք փնտրում։ 😄